կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 21:30
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մելանշոնը կոչ է արել դուրս գալ ԵՄ-ից

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մելանշոնը կոչ է արել դուրս գալ ԵՄ-ից

«Անհնազանդ Ֆրանսիա» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը կարծում է, որ երկրի ապագան Եվրամիության շրջանակներից դուրս պետք է լինի: Այդ մասին նա հայտարարել է 11 թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ:

«Կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ԵՄ բոլոր հիմնարար պայմանագրերից: Անթույլատրելի է, որ Բրյուսելից մեզ հրահանգեն, թե ինչ բարեփոխումներ է պետք իրականացնել երկրում: ԵՄ-ն նպաստում է Ֆրանսիայում աշխատավորների գերշահագործմանը»,-ասել է ձախակողմյան ուժերի ներկայացուցիչը:

«ԵՄ շրջանակները խանգարում են Ֆրանսիային օգտագործել սեփական էներգիան բարեփոխումների համար», -ասել է նա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ «Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը խոստացել է8 զերծ պահել Ֆրանսիան գլոբալիզացիայից: «ԵՄ-ն կմեռնի, քանի որ մարդիկ այլևս չեն ուզում դա: Գոռոզամիտ ու հեգեմոնիկ կայսրությունները մահվան են դատապարտված: Ժամանակն է հաղթել գլոբալիստներին»,- հայտարարել էր Լը Պենը

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կկայանան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Ըստ հասարակական հարցման արդյունքների, Լե Պենը նախագահական մրցավազքի առաջատարն է՝ առաջին փուլում նրան կաորղ է սատարել ընտրողների 27 տոկոսը: Սակայն, երկրորդ փուլում, ըստ կանխատեսումների, Լը Պենը կպարտվի կամ Ֆրանսուա Ֆիյոնին, կամ Էմանուել Մակրոնին: