|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով առաջադրված է ռեյտինգային ցուցակով, քարոզարշավ էր իրականացնում: Այդ օրը բեմից ելույթ ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողի մայր, ով իր խոսքում շնորհակալություն էր հայտնում Միհրան Պողոսյանին` իրենց ընտանիքին դժվար պահին օգնելու համար: Դա խիստ քննադատության արժանացավ հասարակական լայն շրջանակների շրջանում, քանի որ անթույլատրելի, ոչ բարոյական համարվեց քարոզչական նպատակով զինվորի մոր երախտագիտությունն ի ցույց դնելը:
Սակայն այսօր արդեն Միհրան Պողոսյանը անբարոյական համարեց լրատվամիջոցներին, որոնք քննադատել են իրեն` հավելելով, որ հիասթափված է: Aysor.am-ը զրուցել է Միհրան Պողոսյանի հետ: Նա ասել է. «Հիասթափված եմ, որովհետև եթե մարդը պարզապես մոտենում է, տեսեք՝ այս մայրիկի հետ ես չխոսե՞ի, եթե այս մայրիկը գար, վերցներ խոսափողը ու որոշակի բան ասեր, թույլ չտայի՞: Եթե մարդը բարձրաձայնում ա մի բան, եթե ուզում ա խոսք ասի, էն էլ հերոսի մայրը գալիս ա, խոսք ա ասում և այսօր դա սարքվում ա սև PR Պողոսյան Միհրանի նկատմամբ, գիտեք դա արդեն անբարոյականություն ա»: