|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցությունը չի բացառում, անգամ այն հնարավոր է համարում:
Քիչ առաջ այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ «ՀՅԴ-ի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը կարճաժամկետ չէ, որը ռազմավարական է, ծրագրային ու գաղափարական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն հաղթահարել է 5 տոկոսանոց շեմը, ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցույունը չեմ բացառում, նույնիսկ հնարավոր եմ համարում»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Այն հարցին, թե ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի՞, Շարմազանովը նշեց, որ մնացած երկու ուժերը ցանկություն չեն հայտնել իրենց հետ կոալիցիա կազմելու, իսկ իրենք էլ զոռով աղջիկ ուզելու ցանկություն չունեն:
Ըստ Շարմազանովի՝ պառլամենտական համակարգում շատ կարևոր է ընդդիմության կայուն և ուժեղ վերահսկողական մեխանիզմները: