կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-04 10:29
Քաղաքական

Ընտրակաշառքները կարող են բերել դրամի կարճաժամկետ արժևորմանը. «ՀԺ»

Ընտրակաշառքները կարող են բերել դրամի կարճաժամկետ արժևորմանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները առաջիկա ամսում շուկայի որոշակի աղճատումներ են սպասում: Այդ սպասումները պայմանավորված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժանվելիք ընտրակաշառքների ծավալներով:

Խնդիրն այն է, որ ընտրակաշառքների համար նախատեսված գումարների հիմնական մասը պահվում է արտարժույթով, իսկ ընտրակաշառքը բաժանվելու է դրամով: Դա նշանակում է, որ շատ կարճ ժամանակահատվածում շուկայում ստեղծվելու է դոլարի առաջարկի կտրուկ աճ: Դա համընկնելու է հարեւան Իրանից մարտի կեսից նովրուզի տոնի առթիվ մեծ թվով զբոսաշրջիկների ներհոսքի հետ, երբ ավանդաբար առաջանում է դոլարի ավելցուկ:

Այս երկու գործոնները միասին որոշակի ցնցումներ կարող են առաջացնել շուկայում եւ կարճաժամկետ կտրվածքով բերեն դրամի արժեւորմանը: Ապրիլի առաջին տասնօրյակում, ըստ որոշ գնահատականների, մանրածախ առեւտրի շրջանառությունը միայն ընտրակաշառքների շնորհիվ կարող է ավելանալ մինչեւ 25 մլն դոլարով կամ 10‐12 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: