|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Պենտագոնի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ պայքարի նոր պլանը, որը ներկայացվել է նախագահ Դոնալդ Թրամփին, գրեթե չի տարբերվում գործողությունների այն պլանից, որը գոյություն ուներ նախագահ Բարաք Օբամայի օրոք. հայտնում է Газета ру-ն: Այդ մասին տեղեկացրել է NBC News-ը՝ փաստաթղթին ծանոթ երկու բարձրաստիճան պաշտոնյայի հղումով:
Ըստ պաշտոնյաների՝ Պենտագոնի պլանում խոսվում է ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու անհրաժեշտության մասին, տեղի ուժերին օգնություն ցուցաբերելու մասին՝ իրաքյան Մոսուլը և սիրիական Ռաքան ազատագրելու համար: Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ոչնչացնի ԻՊ-ի եկամուտի աղբյուրները և կայունացնի այն շրջանները, որոնք ազատագրվել են ահաբեկիչներից: