|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավի հանդիպում անցկացրեց Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը մոտեցավ հավաքվածներին ու սկսեց լսել նրանց հուզող հարցերը: Քաղաքացիները նրան էին դիմում սոցիալական բնույթի ամենատարբեր հարցերով, մեկը թաղման գումար էր ուզում, մյուսը` վիրահատության:
«Ծառուկյան» դաշինքից թեկնածու Հայկ Ղուկասյանը հորդորում էր բնակիչներին` հարցերով դիմել իրենց շտաբին, սակայն Գագիկ Ծառուկյանը պահանջեց թուղթ ու գրիչ վերցնել ու բոլորի հեռախոսահամարները գրել: «Արա, ինչ ասում են, էն արա, թուղթ ու գրիչ վերցրա»,- ասաց նա:
«Վաղը կգաս Երևան, քո օպերացիան կանենք, հարց չկա»,- բնակիչներից մեկին ասաց Գագիկ Ծառուկյանը, իսկ մյուսին ասաց, որ վաղը նրա տան գազ կլինի, դա 50 հազար դրամի ծախս է: