կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 16:26
Տնտեսական

«Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը ծրագիր է իրականացնելու Հայաստանում

«Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը ծրագիր է իրականացնելու Հայաստանում

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ կապի, տրանպսրոտի և ՏՏ նախարարությունը ներառել է որոշում` հավանություն տալ «ՀՀ  կառավարության և «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին:

Նախագծի ընդունումը անհրաժեշտ է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտի մրցունակության զարգացման և մրցունակության ուղղությամբ բեկումնային առաջընթացի ապահովման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և բարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծման համար:  

Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որը տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է և մեծապես նպաստում է տնտեսության աճին, մրցունակության, արտադրողականության և երկրի գիտատեխնիկական վարկանիշի բարձրացմանը:

Նախատեսվում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր` ուղղված ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման, ֆինանսական գործիքների ներդրման, ձեռներեցության խթանման, կարողությունների զարգացման և արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական մասնագետների պատրաստման և օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով:

Նախագծի նպատակն է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները, առկա ներուժը Հայաստանի կողմից միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելու ճանապարհին, ինչպես նաև ներդրումների խթանման, անդրազգային ընկերությունների ներգրավման և մարդկային ռեսուրսների զարգացման գործում:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման և խթանման ապահովման նպատակով պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում ստեղծել ներկայացուցչություններ:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում: