|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է մամուլի հրապարակումներին՝ գրելով. «Լրատվամիջոցներից մեկը, մեղմ ասած, տարօրինակ «ընդհանրացում» է արել, թե «Ամենուր աշխատակազմերին ուղղորդում են դեպի ՀՀԿ, անգամ՝ ոստիկանության համակարգում»: Հերթական անհիմն, անփաստարկ, անհեթեթ արտանետումը՝ մեկ անգամ էլ ոստիկանության անունը հոլովելու զավեշտալի նպատակով:
Կրկին ու կրկին կոչ ենք անում լրատվամիջոցին՝ դադարեք ոստիկանության անունը շահարկելով ծիծաղելի վիճակների մեջ ընկնելուց: Իսկ եթե ձեր գոյությունն առանց ոստիկանության հիշատակման չեք պատկերացնում, դիմեք police.am կայքի օգնությանը. կայքում ոստիկանության իրական աշխատանքի բազում օրինակներ ու լրագրությունը խելամտության հարթություն վերադարձնլու հնարավորություններ կան»: