Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահական ընտրությունների «ոչ լեգիտիմության» մասին խոսելը նշանակում է «ոչ լեգիտիմ» անվանել ռուսաստանցիների ձայների ավելի քան 87%-ը, դա աբսուրդ է, ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Եթե մենք խոսում ենք մեր երկրում ընտրությունների ոչ լեգիտիմության մասին, ապա, հավանաբար, պետք է խոսենք մեր երկրի բնակչության այդ 87 տոկոս ձայների ոչ լեգիտիմության մասին, որոնք տրվել են նախագահ Պուտինին: Դա աբսուրդ է»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահական ընտրությունները տևել է երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ ՏԸՀ-ի արձանագրությունների 99,72%-ի մշակումից հետո Պուտինը հավաքել է ձայների 87,3%-ը, Խարիտոնովը՝ 4,3%, Դավանկովը՝ 3,83%, Սլուցկին՝ 3,21%-ը։