կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 23:02
Աշխարհ

Ֆրանսիայում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ու նրա կինը ցուցմունք են տվել

Ֆրանսիայում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ու նրա կինը ցուցմունք են տվել

Ֆրանսիայում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն ու նրա կինը՝ Պենելոպան կանգնել են ազգային ֆինանսական դատախազության առաջ, հայտնում է BFM TV-ն։

Ամուսիններին հարցաքննել են առանձին- առանձին։

Այս շաբաթ, ավելի վաղ, Ֆրանսիայի դատախազությունում պատմել էին, որ կցանկանային պարզել որոշ մանրամասներ Ֆիյոնի գործունեության մասին։ Մասնավորապես հետաքննությունը կկենտրոնանա միջոցների մսխման ու ֆինանսական չարաշահումների մեղադրանքների վրա, որոնք առաջադրվել են քաղաքական գործչի կնոջը։

Իսկ Ֆրանսուան չի ընդունում իր մեղավորությունը ու հայտնում է, որ իր այդ խախտումների մասին ենթադրությունները տարածում են իր քաղաքական ընդդիմախոսները։ Ֆիյոնը դատախազության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի ապացուցի, որ ինքը մեղավոր չէ։