Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել էր 2017 թ. հունվարի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ իրականացված ծրագրերի և համագործակցության շարունակականության համար:Անդրադառնալով համատեղ իրականացված նախագծերին՝ Արծվիկ Մինասյանը համառոտ ներկայացրել է դրանցից մի քանիսը` հիշատակելով «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի մասին, որի արդյունքը Արփի լճի և Վրաստանին և Թուրքիային հարակից սահմանամերձ տարածքում ազգային պարկի ստեղծումն էր:
Կարևոր նախաձեռնություններից մեկն Անդրսահմանային միացյալ քարտուղարության ստեղծումն էր:Նախարարը ներկայացրել է Կովկասի բնության հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել նաև առաջիկա նախագծերի մասին: Անդրադարձ է եղել «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրին: Արծվիկ Մինասյանը նշել է , որ Գերմանական վերակառուցման բանկի աջակցությունը ծրագրով նախատեսված մոնիթորինգի իրականացման և վերահսկողության ավտոմատ համակարգի ներդրման գործընթացներում էապես կնպաստի նախագծի իրականացմանը:
Տիկին Եվա Վիտը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մի շարք հարցերի քննարկման հնարավորության համար: Գոհունակություն հայտնելով իրականացվող աշխատանքներիի վերաբերյալ` Գերմանական վերակառուցման բանկի տնօրենը նաև տեղեկացրել է , որ վերոհիշյալ՝ «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրին ֆինանսական օժանդակությունը հաստատվել է և ֆինանսավորումն իրականացվելու է «Շիրակի և Արարատյան դաշտի մակերևութային և ստորերկրյա ջրատար հորիզոնի համակարգերը կապող ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարից Արարատյան դաշտ ջուր տեղափոխելու համար հնարավորությունների ուսումնասիրության կոնցեպտուալ նախագիծ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ որպես ծրագրի երրորդ բաղադրիչ: Դրամաշնորհի գումարը կկազմի 1,3 մլն եվրո:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մի շարք այլ հարցերի, այդ թվում, շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմների կիրառման գործընթացին, էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին: Հանդիպման ավարտին կողմերը, եվս մեկ անգամ, կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: Արծվիկ Մինասյանը հավաստել է,որ աշխատանքները տարվելու են առավել ակտիվ՝ նոր մոտեցումներ ու գաղափարներ առաջադրելով:
ՀՀ բնապահպանության նախարարություն