կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-13 18:45
Հասարակություն

Իշխան Զաքարյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Իշխան Զաքարյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնին, Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին: Այս մասին տեղեկացնում են ՎՊ լրատվական ծառայությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերահսկիչ պալատի կարողությունների զարգացմանն ուղղված Համաշխարհային Բանկի դրամաշնորհի իրականացման ընթացքը, ինպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ  հարցեր:

 

Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել  Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին` Վերահսկիչ պալատին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար:

 

Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանա­յին ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնն ու Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին իրենց հերթին գոհունակություն են հայտնել համագործակցության համար, նշելով, որ երկու կառույցների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀԲ ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել առաջիկայում նույնպես անդրադառնալ Վերահսկիչ պալատի ռազմավարական զարգացման նոր` առավել ծավալուն և ընդգրկուն ծրագրեր իրականացնելուն: