|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհատական ջրապարկ-ցնցուղներ՝ զորանոցից դուրս ծառայություն տանող զինվորականների ուսապարկի գույքացանկում: Ոչ քաշն է ավելացնում, ոչ՝ տարածք է զբաղեցնում: Զինվորականի հիգիենան էլ ապահովված է՝ ամենաանբարենպաստ պայմաններում անգամ:
Ցանկության դեպքում ՀՀ-ում էլ դյուրությամբ կարելի է արտադրել:
Պատրաստումն ու կիրառումը.
Պատրաստել անջրանցիկ կտորից: Պարտադիր՝ մուգ գույնի կտորից, որպեսզի ջրով լիցքավորելով՝ արևի տակ տաքանա:
Ջուրը լցնելու տեղը և ցնցուղը պետք է ունենան հերմետիկ փականներ:
Ահա և վերջ: Փաթաթվող ու մի քանի գրամ կազմող այս միջոցը կլուծի զինվորականի մաքրության և առողջության մի կարևոր խնդիր»: