կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 20:29
Հասարակություն

Բանակում երաժշտական դասակներ են կրճատվել. ՊՆ-ն պարզաբանում է

Բանակում երաժշտական դասակներ են  կրճատվել. ՊՆ-ն պարզաբանում է

Yerkir.am-ի տեղեկություններով` ՊԲ և ՊՆ մի շարք զորամասերում ցրել են զորամասի երաժշտությունն ապահովող ստորաբաժանումները (երաժշտական դասակները) ՝ կենտրոնացնելով դրանք մի քանի զորամասերում: Նման որոշում կայացվել է օրեր առաջ, և, դրանով պայմանավորված, կրճատվել է երաժշտական ստորաբաժանումներում ծառայության անցնել պատրաստվող նորակոչիկների թիվը: Որոշումն անսպասելի է եղել բազմաթիվ երաժիշտ զորակոչիկների համար:

Մեր տեղեկություններով՝ նախքան զորակոչը, մասնագիտական քննությունը հաղթահարած երաժիշտ նորակոչիկներին զանգահարել և տեղեկացրել են, որ «մուզվզվոդները» ցրելու արդյունքում նրանք կենտրոնական հավաքակայանում ընթացող վիճակահանության ընթացքում քաշելու են ոչ թե մասնագետների համար նախատեսված արկղից, այլ` ընդհանուր: Yerkir.am-ի հետ զրույցում նորակոչիկների հարազատները նշեցին, որ ճիշտ կլիներ նախապես տեղեկացնել այդ մասին:

Yerkir.am-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ նորակոչիկներին ի սկզբանե տեղեկացվել է, որ հնարավոր է` մրցույթում հաղթածները չհայտնվեն նվագախմբերում: «Որևէ մեկը չի երաշխավորել, որ նրանք ծառայության են անցնելու նվագախմբերում, առաջին իսկ օրվանից զգուշացվել է, որ հնարավոր է անցնեն մրցույթը, սակայն չհայտնվեն նվագախմբում»,- ասաց նա` նշելով, որ պարզապես երաժիշտների տեղերն են սահմանափակ եղել: