կարևոր
2554 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 13:22
Քաղաքական

Տեղ գյուղում 5 կմ պրոբլեմատիկ տարածքը այսօրվա դրությամբ կրճատվել է ևս 1,4 կմ․ Փաշինյան

Տեղ գյուղում մենք ունենք 11 կմ-ից որոշակի 5 կմ տարածք մենք համարել ենք պրոբլեմատիկ, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդ հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում սաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Այսինքն և մենք և ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ընդհանուր կարծիք ունենք, որ այդ սահմանային գիծը անցնում է այդտեղով։ Սա նշանակում է, որ ՀՀ սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, և ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրենք գտնվում էին, իր գնահատմամբ ՀՀ  ինքնիշխան տարածքում նախկինում 5 կմից ավել էր, իսկ հիմա դա դարձել է 3,6․

«Սահմանները ճշտվել են և սահմանապահները տեղակայվել են որոշակի հեռավորության վրա։ Փորձը ցույց է տալիս, որ սահմանապահների աշխատանքը որոշակի արդյունքների կարող է բերել։ Մենք հույս ունենք, որ մնացած 3,6 կմ հատվածն էլ կճշգրտվի և թեման կամփոփվի»,- ասաց նա։