|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում գազի սպառման ծավալները, նախնական գնահատականներով, 2010-ին կրճատվել են 15-20 տոկոսով: Պատճառներն, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, երկուսն են: Ազգաբնակչության կողմից գազի սպառման ծավալների վրա ազդել է նախ գազի թանկացման փաստը, իսկ մյուս կողմից, նախարարի խոսքով, այն բնակավայրերում, որտեղ գյուղացին կարող է փայտ ձեռք բերել առանց վճարելու, բնականաբար, նախընտրել է ոչ թե գազ, այլ փայտ օգտագործել: Նախարարը նշել է, որ եղանակները ցրտելուն պես գազի սպառման ծավալների կրճատման ցուցանիշն առավել հստակ կդառնա: «Ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք եկող տարվա համար գազի գինը նույնը թողնել»,-հայտարարել է Արմեն Մովսիսյանը: