|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ չմշակվող հողերի խնդրին: Նա նշեց, որ հողերը չեն մշակվում, որովհետև չկան ոռոգման պայմաններ, այսինքն` չկան ենթակառուցվածքներ հողերի մշակման համար, ուստի քննարկումներ են սկսել ջրային պետական կոմիտեի, դոնոր կազմակերպությունների հետ` այդ խնդիրը լուծելու համար:
«Կփորձենք կոնսոլիդացնել ռեսուրսները` ապահովելու համար առաջնային ենթակառուցվածքներ, որ մարդիկ կարողանան հողերը ոռոգել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե ոռոգման պայմաններ ստեղծելուց հետո էլ գյուղացին կշարունակի չմշակել հողը, այդ ժամանակ կքննարկեն մեխանիզմներ` ինչ անել այդ դեպքերի համար:
«Ես չեմ ուզում ասել, որ աշխարհը շուռ կտամ, բայց անելու ենք ամեն ինչ, որ քայլ առ քայլ գանք նրան, որ գյուղատնտեսությունը զարգանա: Ցավոք, սա այն ոլորտն է, որտեղ վայրկյանական չեն կատարվում փոփոխությունները, անհրաժեշտ են մեծ ռեսուրսներ»,- ասաց նախարարը: