Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՆԱ-ի անկումը Ադրբեջանում հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ադրբեջանական մանաթով արտահայտված, կազմել է 3,9%: Ոչ նավթային սեկտորի անկումը կազմել է 5,6%: Իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 5%-ով:
Գնաճի մակարդակը շարունակում է բարձր մնալ Ադրբեջանում, որտեղ սպառողական գների ինդեքսը կազմել է 112,1%: Գնաճի բարձր տեմպերը պայմանավորված են եղել պարենամթերքի 14,1%, ոչ պարենային ապրանքների 16,8% և բնակչությանը մատակարավող վճարովի ծառայությունների սակագների 5,6% աճով: Իրականում խոսքը 30% գնաճի մասին է: Ադրբեջանն ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրն է:
28%-ով նվազել են ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում, հիմնականում` շինարարության ոլորտում կատարված ներդրումների կրճատման հաշվին: Այսինքն` ՀՆԱ-ի անկմանը հիմնականում նպաստում է շինարարության ոլորտում կատարված աշխատանքների ծավալների նվազումը:
Ներկայացնենք ևս մի քանի ցուցանիշներ: Արդյունաբերությունը անկում է գրանցել 0,6%-ով, իսկ գյուղատնտեսության ոլորտը գրանցել է 2,3% աճ: Ցածր` 1,7% աճ է գրանցվել առևտրի շրջանառության ծավալներում, իսկ ծառայությունների ոլորտը գրանցել է 0,1% անկում:
Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները հունվար-նոյեմբերի դրությամբ նվազել են 16,1%-ով, իսկ բյուջեի ծախսերը կրճատվել են 10%-ով: Բյուջեի եկամուտները նվազել են հարկային ոլորտում հավաքագրվող եկամուտների նվազման արդյունքում, դա պայմանավորված է ձեռնակությունների փակմամբ, նաև նավթի եկամուտների նվազման արդյունքում կրճատվող հարկերի նվազման փաստով:
Միաժամանակ, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կրճատվել են արտաքին առևտրի ծավալները` մոտ 13,4%-ով, որտեղ արտահանման ծավալները նվազել են 16,9%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 8,2 %-ով: Արտաքին առևտրի պրոֆիցիտը 10 ամիսների կտրվածքով կազմել է 237,7 մլն դոլար:
Հիշեցնենք, որ մինչև այս տարվա օգոստոս ամիսը Ադրբեջանում գրանցվում էր արտաքին առևտրի պակասուրդ (դեֆիցիտ):