Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր լրանում է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակը, որի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։
Միջոցառման ընթացքում նախագահը պարգեւներ հանձնեց։ Երախտագիտության մեդալներով պարգևատրվեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը, Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը և Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը:
Նշենք, որ պարգևատրման ընթացքում Պառավաքարի գյուղապետը Սերժ Սարգսյանին ինչ-որ բան ասաց, որից հետո Սարգսյանը հայտարարեց. «Գյուղապետը էսպես պետք է լինի, էս պահն էլ է օգտագործում, ծրագիր է բերում»: Ի դեպ, Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սարգսյանին ներկայացնում էր խմելու ջրագծի ներքին ցանցի հետ կապված ծրագիրը, ինչին ի պատասխան նախագահն ասել է․ «Վաղը կզանգես, կիմանաս՝ երբ կարանք էդ ծրագիրն իրականացնել»: Գյուղապետն ասաց նաեւ, որ ջրագիծը 27 կմ հեռավորություն ունի և վերանորոգման անհրաժեշտություն կա: