Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության շենքի մոտով անցնում էին 2 երկու երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին բարձրախոս էր, մյուսը նկարում էր։ Դեռ կառավարության շենքին չհասած, երբ երիտասարդներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել, ոստիկանությունը նրանց քաշքշելով բերման ենթարկեց։ Ընդ որում՝ նրանցից մեկի ձեռքը վիրակապով էր, ասաց՝ կոտրված է։ Բայց ոստիկանները շարունակեցին, թևը ոլորելով, տանել։ Ի դեպ, նկատելի էր ոստիկանության գործողությունների «նորարարությունը»․ երբ երիտասարդը սկսեց բղավել՝ «թափ տվող, դե իջի՝ թափ տամ վրեդ։ Նիկոլ, թափ տուր», ոստիկաններից մեկը պատասխանեց․ «Թափ կտամ վրեդ՝ կիմանաս»։ Մյուս ոստիկանն էլ վազեց և փակեց երիտասարդի բերանը, որ չկարողանա հայհոյել։
Մանրամասն՝ տեսանյութում։