Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Համոզված եղեք` 2018 թվականին ՀՀ հաջորդ նախագահին եւ մեր ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան՝ նոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նկարագրով, եւ դա լինելու է ապահով Հայաստանը։ Ես սա համարում եմ իմ պարտքը»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ այսօր էլ ՀՀ-ն կարելի է համարել ապահով, եթե հաշվի առնենք ռազմական պաշտպանվածությունը:
Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ձեր երազած Հայաստանը իմ երազած Հայաստանն է, նույն ուղղությամբ նայելը եւ միասին երազելը լավ է, բայց ավելի լավ է իրատեսական կոնկրետ քայլերով դեպի նպատակակետ գնալը»:
Նախագահը հորդորեց հրազդանցիներին երբեք չմտածել, որ երկրի զարգացումը կախված է միայն նախագահից կամ կառավարությունից: «Եվս մեկ անգամ մենք ոտքի կկանգնենք ողջ հասակով, ինչպես դա արել ենք կռվի դաշտում, այս անգամ մենք ոտքի կկանգնենք ողջ հասակով` արարելու, աշխատելու, մեր հայրենի տունը հիմնավորապես վերանորոգելու եւ ամրացնելու համար, եւ այս անգամ մենք ասում ենք` առաջ դեպքի ապահով Հայաստան»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: