Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երևանից Դուբայ, այնուհետև Դուբայից Երևան մեկ անձի տոմսերի համար վճարել Է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո։ Տոմսը Էկոնոմ դասի է և գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից։
Մինչդեռ «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երևան-Դուբայ-Երևան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով։ Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես էր ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել։ Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան տոմսը ձեռք է բերել 1 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։