|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Վայք-Սարավան ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձնախառն անձրև:
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն