|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շուրջ 200 ոստիկաններ Մարսելում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով մեծ քանակությամբ դրամական միջոցներ տրամադրել եւ ավելացնել աշխատակազմը: Որոշ իրավապահներ ընտանիքների հետ են ցույցի եկել: Բողոքի ակցիայի ընթացքում միջադեպերի մասին չի հաղորդվում:
Սպասվում է, որ չորեքշաբթի Մարսելում եւս մեկ՝ ավելի խոշոր ցույց կանցկացվի:
ՄՆշենք, որ ոստիկանների առաջին ցույցերը սկսվել են երկուշաբթի՝ կապված Վիրի Շատիյոնի միջադեպի հետ: Հոկտեմբերի 8-ին այստեղ կոնֆլիկտ է տեղի ունեցել երիտասարդների խմբի եւ իրավապահների միջեւ: Բախումների արդյունքում 28-ամյա ոստիկանը լուրջ այրվածքներ է ստացել, նա արհեստական կոմայի մեջ է:
Իսկ արդեն ուրբաթ հարյուրավոր իրավապահներ հավաքվել են ոստիկանության գլխավոր վարչության շենքի առջեւ՝ բողոքելով ինքնապաշտպանության միջոցների անբավարարության դեմ: Հաղորդվում է, որ նման ակցիաներ անցկացվել են նաեւ Կալեում, Լիոնում, Տուլուզում, Նիսում եւ այլ քաղաքներում: