|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: