կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-07 14:08
Տնտեսական

Փաստաթղթերը թերի են. կառավարությունը մերժում է «Շանթ» ՀԸ-ի դիմումը

Փաստաթղթերը թերի են. կառավարությունը մերժում է «Շանթ» ՀԸ-ի դիմումը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում, որով կառավարությունը մերժում է «Շանթ» հեռուստաընկերության կողմից ներկայացված դիմումը` նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու խնդրանքով:

 «Շանթ» ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը հեռահաղորդակցության և հանրային հեռուստատեսության ոլորտում: HD ստանդարտի հեռարձակման անցնելու նպատակով, որը հնարավորություն կտա էապես բարձրացնել պատկերի տեխնիկական որակը՝ համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին, ներկրվելու են տեսահամակարգեր, սերվերային համակարգեր, կոմուտացիոն սարքավորումներ, լուսավորության սարքեր և այլ տեխնիկական միջոցներ, որի արդյունքում ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր ու դրանց մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնել, ինչի նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջներին համապատասխան դիմել է ՀՀ կառավարություն:

Սակայն ընկերության դիմումին կից փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում որոշմամբ սահմանված մի շարք պահանջներին, իսկ ներկայացված որոշ տեղեկություններ չեն համընկնում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ։