Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրագավաթների որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումներից հետո մեր թիմերն արդեն հասցրել են անակնկալ գրանցել: Անակնկալ, բայց ոչ հայ ֆուտբոլասերի համար: Ավանդույթի համաձայն մեր թիմերը շարունակում են իրենց տխուր ելույթները եվրագավաթների խաղարկությունում:
Սակայն, ամենատխուրն այն է, որ այս ավանդույթը գնալով դառնում է ավելի տխուր: Որակավորման առաջին փուլերի առաջին խաղերում Հայաստանի 4 թիմերից և ոչ մեկը հաղթանակ չտարավ: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի (0:0) խաղաց Անդորրայի «Սանտա Կոլամա»-ի հետ: «Բանանց»-ը 0:1 հաշվով պարտվեց կիպրոսյան «Օմոնիա»-ին, «Շիրակ»-ը նույն հաշվով զիջեց վրացական «Դիլա»-ին, դե իսկ «Փյունիկ»-ը 0:2 հաշվով պարտվեց ոչ ավել, ոչ պակաս` Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա»-ին:
ԵԼ-ի առաջին փուլի ամենամեծ սենսացիան թերևս գրանցեց հենց «Փյունիկ»-ը: Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա»-ի հետ խաղում երևանյան թիմն արդեն առաջին խաղակեսում 2 գնդակ բաց թողեց սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսում Սարգիս Հովսեփյանի թիմը մնաց 10 հոգով: Երկրորդ դեղինի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Սերոբ Գրիգորյանը:
Հատկանշական է, որ «Եվրոպա» ակումբը, որը 3-րդ տարին անընդեջ հանդես էր գալիս Եվրոպա լիգայի խաղարկությունում, չէր կարողացել գրավել մրցակիցների դարպասը:
2014/15 մրցաշրջանում ջիբրալթարական թիմը ընդհանուր 0:4 հաշվով պարտվել է Լիխտենշտեյնի «Վադուց»-ին, իսկ նախորդ տարի ընդհանուր 0:9 հաշվով պարտվել է Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ին:
Մեկ անգամ չէ, որ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոսել է ակումբի քաղաքականության մասին: Այն է ` ֆուտբոլիստներ պատրաստել ազգային հավաքականի համար: Ցավալի է, բայց կարելի է մի պահ պարզապես պատկերացնել Հայաստանի հավաքականի ապագան:
Այնուամենայնիվ, արդեն 6 թիմ ունեցող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ոչնչով չի զիջում ֆուտբոլային ամենագաճաճ երկրներին: Հետաքրքրաշարժ է, որ խաղից մեկ շաբաթ առաջ միջազգային բուքմեյքերները «Եվրոպա»-ի հաղթանակը գնահատում էին 50-60 գործակցով: Կարելի է պատկերացնել, թե ինչ անակնկալ է մատուցել երևանյան թիմը արտասահմանցի մասնագետներին, սակայն զարմանալ պետք չէ. սա հայկական ֆուտբոլն է:
Երվանդ Հակոբյան