Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում 6 երկրների համատեղ զորավարժություններ են անցկացվել: Թուրքական TRT-ի կայքի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի և միջազգային ճանաչում չունեցող Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մասնակցությամբ` Işık- 2016 խորագիրը կրող միջազգային զորավարժությունները սկսվել են հունիսի 20-ին:
Ըստ Ermenihaber-ի՝ նշյալ զորավարժությունները անցկացվում են 2009թ.-ից՝ օդուժի, ցամաքային և ծովային ռազմական ուժերի մասնակցությամբ: Դրանց նպատակը հնարավորինս իրական ռազմական իրավիճակների վերարտադրությունն ու այդ իրավիճակներում ռազմական ուժերի պատրաստվածության բարձրացնում է: Վարժություններն անցկացվել են մշակված սցենարով, որը ներառում է ռազմական գործողություններ և փրկարարական աշխատանքներ:
Զորավարժությունների վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ փոխգնդապետ Էմին Իլքեր Քուրթը նշել է, որ դրանք անցկացվում են տարեկան երկու փուլով՝ օդուժի հրամանատարության վերահսկողությամբ: Զորավարժության մասնակիցների թիվը արտասահմանից կազմել է 193, Թուրքիայից՝ 357: