կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 18:00
Քաղաքական

Շուրա´, իսկ քեզ ինչքա՞ն փող է հարկավոր ժողովրդավար լինելու համար. Նիկոլ Փաշինյան

Շուրա´, իսկ քեզ ինչքա՞ն փող է հարկավոր ժողովրդավար լինելու համար. Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` «ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ 4+4+4-ի շրջանակներում ընդունվել էր հայտարարություն, որի տակ ստորագրեցին հինգ խմբակցությունների ու կառավարության ներկայացուցչները: Եեղան քաղաքական գործիչներ, որոնք այդ փաստաթուղթը որակեցին «պատմական», քանի որ գտել են, թե ինչ պետք է անել ՀՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ վստահության համար, բայց դա կարող են անել դոնոր կազմակերպություներ գտնելու համար:

«Հիշեցի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», երբ պոետ ներկայացած մեկը գալիս է Աբիսողոմ աղայի մոտ ու պարտավորվում ձոն գրել նրա մասին, բայց ասում է՝ մուսաս չի գալիս: Եվ Աբիսողոմ աղան ասում է` մի երկու ոսկի տամ, մուսադ կգա՞: Հիմա 5 խմբակցություն ու կառավարություն կանգնել են դոնոր կազմակերպությունների դիմաց ու` մի 16 միլիոն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դոնոր կազմակերպությունները պարապ չմնալու համար սկսել են սակարկել` իսկ 11 միլիոնը բավարա՞ր չէ ժողովրդավար լինելու համար: ՀՀ կառավարությունն էլ ասում է՝ չէ, գիտե՞ք` ժողովրդավար լինելու համար 11 միլիոն դոլարը հերիք չէ:

Նիկոլ Փաշինյանը հիշեց Ռոբերտ Քոչարյանի հայտնի խոսքերը՝ «փողի վրա նստած,` փող են ման գալիս»: «Փողի տեղ եք ուզում, ձեր եկամուտները նայեք, ձեր հայտարարագրերը նայեք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չի կարող այդ փաթեթին կողմ քվեարկել:

«Բնականաբար, նման փաթեթի ես ինքս չեմ կարող կողմ քվեարկել: Եվ բովանդակությանը կարող եմ անդրադառնալ. եթե դոնոր կազմակերպությունների նկատմամբ խնդրողի վերաբերմունք չլինի, ստացվում է` հռետորական հարց պետք է հնչեցնենք ՀՀ իշխանություններին՝ Շուրա', իսկ քեզ ինչքա՞ն է հարկավոր ժողովրդավար լինելու համար»,- եզրափակեց ելույթը Նիկոլ Փաշինյանը: