|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցող Սուրբ Պատարագի ժամանակ հանդես եկավ ելույթով: Նա, խոսելով Նարեկացու մասին, նշեց. «Նա կարապետ և մարգարեն էր աստվածային ողորմության, դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան: Նա ամեն ինչ վերածում է աստվածային սիրո վստահ պաղատանքի` հաստատելով, որ Աստված պարգևների բաշխողն է, ուրախության թռիչք, անհամեմատելի քնքշություն, հորդառատ ողորմություն: Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես` կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ»: