Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում բացվեց «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» խորագրով ցուցադրությունը: Ներկայացված են մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանի քանդակները և գրաֆիկական աշխատանքները, որոնցում մեծ տեղ են զբաղեցնում Գրիգոր Նարեկացուն և Կոմիտասին պատկերող աշխատանքները:
Yerkir.am-ի հետ զրույցում Չաքմաքչյանը նշեց, որ անկախ Հայաստանում սա իր առաջին ցուցադրությունն է: «60-70-ականների արանքում եղած գործերն են ցուցադրվում: Մեկը` «Քայլող մարդը», շատ ծանոթ է բոլորին: Դա ժողովրդի համար եմ արել` այն ժամանակ ցույց տալու, որ ժողովուրդը սկսեց քայլել. չխառնե՛լ` ոչ թե տեղաշարժվել, այլ քայլել»,- ասաց վարպետը:
Չաքմաքչյանի աշխատանքներից երեքում Կոմիտաս է պատկերված: Ըստ վարպետի` Հայաստանի ամեն մի շարժում Կոմիտասով է արտահայտում: «Ես երբեք ինձ չեմ ստիպում Կոմիտասի քանդակ ստեղծելու համար, այն ուղղակի ծնվել է իմ մեջ: Նարեկացին ինձ համար մտածելու կերպար է, Կոմիտասը մեր հոգևոր աշխարհն է ցույց տալիս: Այդ երկուսը միասին ամբողջ Հայաստանն է»,- ասաց նա:
Ի դեպ, ցուցադրությունը կտևի մինչև օգոստոսի 30-ը: Այսօր և վաղը, ինչպես նաև օգոստոսի 23-30-ը մուտքն անվճար է: