|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեկնել է Ստեփանակերտ` հանդիպելու արցախցիների հետ:
Բաբայանը Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը ծաղիկներ է դրել ղարաբաղյան պատերազմի տարիներին կորցրած ընկերների գերեզմաններին, հանդես է եկել ելույթով:
Բաբայանը վստահեցրել է, որ քաղաքական խաղերի մասնակից չէ, եւ իր նպատակն արցախցիների անվտանգության ապահովումն է:
Բաբայանի հետ հանդիպման եկածները հայտարարել են, որ Արցախի ղեկավարությունից կպահանջեն նրան նշանակել ՊԲ հրամանատար:
Նշենք, որ ԼՂՀ պաշտոնյաների հանդիպում Սամվել Բաբայանի հետ չի նախատեսվում: