|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տեւական ընդմիջումից հետո վերսկսել է հանդիպումները: Ամիսներ առաջ հանրահավաքի անհաջող փորձից հետո նոր մոբիլիզացիա է նա նախապատրաստում՝ հույս ունենալով իշխանությունը վերցնել։ Զուգահեռ հանդիպումներ է ունենում իշխանական շրջանակների հետ՝ նրանց միջոցով Արայիկ Հարությունյանին փոխանցելով, որ պատրաստ է այս իրավիճակում էլ պետնախարարի պաշտոնը զբաղեցնել եւ ժողովրդին համոզել, որ ճիշտն Ադրբեջանի առաջարկն ընդունելն է՝ Աղդամի ճանապարհով ադրբեջանցիների հետ առեւտուր անելը: Մի բան, ինչին Արցախում գրեթե բոլորը դեմ են։
Մեզ պատմեցին, որ Բաբայանի անիրատեսական ծրագրերը դարձել են ասելիք, այն, որ նա բոլորին համոզում է, որ կարճ ժամանակում կարելի է հզորանալ, վերականգնել բանակը, եթե ինքը գա իշխանության»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում