կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 19:13
Հասարակություն

Գեղաշենում հայտնաբերվել է բրուցելոզի 17 սուր դեպք

Գեղաշենում հայտնաբերվել է բրուցելոզի 17 սուր դեպք

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

 

Տեղում անցկացվել է համաճարակաբանական հետազոտություն, իրականացվել են մի շարք համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։

 

Բնակչության շրջանում, հատկապես թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված 464 մարդուց արյան նմուշառումներ են կատարվել լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։

 

Արդյունքում հայտնաբերված բոլոր սուր դեպքերի (17 հիվանդ) նկատմամբ անմիջապես պետպատվերի շրջանակներում կազմակերպվել է անհրաժեշտ բուժում սացիոնար կամ ամբուլատոր պայմաններում: Բոլոր հիվանդների վիճակը ներկայում գնահատվում է բավարար, հիվանդները համայնքը սպասարկող ընտանեկան բժշկի հսկողության տակ են:

 

Միաժամանակ, համայնքի բնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն, տրամադրվել է ախտահանիչ նյութ` կենցաղային պարագաներն ախտահանելու համար: