|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Եվրամիության` փախստականների ընդունելու հնարավորությունը սահմանափակ է, անդամ երկրներն ի վիճակի չեն միլիոնավոր միգրանտների ընդունել: Այսօր այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում` ԵՄ խորհրդարանների խոսնակների համաժողովում. հայտնում է РИА Новости-ն:
Նա շեշտել է Թուրքիայի հետ ձեռք բերված միգրացիոն համաձայնագրի կարևորությունը, մասնավորապես` Հունաստանում փախստականների հարցով ճգնաժամը լուծելու առումով:
Յունկերը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը օրինական միգրացիայի ապահովման առաջարկ է պատրաստում, որի նպատակը անօրինական միգրանտների հոսքը կասեցնելն է:
«Հարկավոր է, որ մարդիկ կարողանան օրինական հիմունքներով ներգաղթել Եվրոպա»,- ասել է նա` հավելելով, որ եթե ներկայումս փախստականները Եվրոպա են մտնում լուսամուտից, համապատասխան պայմաններում դա կանեն դռնով: