|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մայիսի 19-ի` Թուրքիայում Աթաթուրքի, երիտասարդության և սպորտի օրվա կապակցությամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել է A Haber-ին:
Հաղորդման ընթացքում նախատեսված է եղել հարցուպատասխան Էրդողանի և մի խումբ երիտասարդների միջև, ովքեր իրենց մտահոգությունները նախագահին անձամբ հայտնելու և հարցեր ուղղելու հնարավորություն պետք է ունենային: Սակայն հանդիպումը ըստ նախատեսվածի չի անցել:
Ըստ Էրդողանի «բարի ավանդույթի»` նա «վարձել է» մի խումբ երիտասարդների և եթերից առաջ իրեն ուղղվելիք հարցերը հանձնել նրանց: Ունկնդիրներն ու համացանցում հաղորդմանը հետևողները կատարվածի մասին հասկացել են, երբ երիտասարդներից ոչ մեկը ոչ մի դժգոհություն, մտահոգություն կամ սուր հարց չի բարձրացրել: Նրանցից յուրաքանչյուրը բավարարվել է` Էրդողանին գովասանական խոսք ուղղելով:
Էրդողանի հետ երկար սպասված հարցուպատասխանը համացանցում քննադատությունների, ինչպես նաև հեգնանքի է արժանացել: