|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Բրիտանական հայտնի The Times պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` օրեցօր վատթարացող հարաբերությունների մասին ուշագրավ հոդված է հրապարակել` ուշադրության արժանացնելով երեկ տեղի ունեցած` նրանց հանդիպումը. տեղեկացնում է թուրքական Siyasihaber3-ը:
«Էրդողանը անսահմանափակ ուժ ունենալու նպատակով դավադրություն է կազմակերպում` վարչապետին պաշտոնանկ անելու համար»,- գրում է թերթի` Թուրքիայում սյունակագիր Հաննահ Սմիթը:
Երեկ կայացած հանդիպումից հետո որոշում է կայացվել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետք է արտահերթ համագումար հրավիրի, սակայն վարչապետ Դավութօղլուի առաջադրում կուսակցության նախագահի պաշտոնում չի ակնկալվում:
«Էրդողանը եկել է փողոցից` բանվոր դասակարգից, և ծնված օրվանից քաղաքական անհատ է, ով ցանկանում է երկրի Սահմանադրությունը փոխել` անցնելով խորհրդարանականից նախագահական համակարգի»,- գրել է թերթը` նշելով, որ Դավութօղլուն Էրդողանի հակապատկերն է:
«Իսկ Դավութօղլուն նրա հակապատկերն է` Էրդողանի կողմից այդ պաշտոնին բերված, գիտակից ակադեմիկոս: Նա հայտնի է իր` լրագրողներին ձերբակալելու դեմ դիրքորոշմամբ: Եվ ամենակարևորը` նա դեմ է Էրդողանի` որպես «կարմիր գիծ» հայտարարված սահմանադրական փոոխություններին»,-գրել է հեղինակը: