|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթներում հաճախ ցուցադրում է յուրահատուկ ժեստեր: Դրանցից ամենահայտնին 4 մատներն են` բութը ծալած: Նրա բնութագրմամբ` դա նշանակում է `մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք և մեկ պետություն:
Թուրքիայի նախագահը, ըստ երևույթին, չի բավարարվել` միայն մատները ցուցադրելով: Այդ ժեստի արձանիկներ է պատրաստել տվել` սեփական ձեռքի չափերով: Դրանք պատրաստվել են բրոնզից, արծաթից և ոսկուց ու բաժանվել մեջլիսի պատգամավորներին, այնտեղ աշխատողներին և այցելուներին:
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկումների նիստի անմիջապես հաջորդ օրը «Չորրորդություն» անունը կրող արձանիկը բաժանվել է ընդդիմադիր պատգամավորներին:
Նշվում է, որ արձանիկներն արտադրվել և վաճառքի են հանվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Էրդողանի գրասենյակում կայացած հանդիպումից անմիջապես հետո: Ի դեպ, արձանիկի առաջին օրինակը Էրդողանը զետեղել է իր աշխատասեղանին:



