Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է ողջունել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարարին, որի հետ առավոտյան եղել են Ծիծեռնակաբերդում, իսկ այսօր երեկոյան Լավրովին կընդունի նաև ՀՀ նախագահը:
Նալբանդյանի խոսքով` այս հանդիպումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ երկու երկրների բարձրագույն ղեկավարության հանդիպումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիվ գործողություններն են: Ըստ նախարարի` ապրիլի 2-ից սկսած, ինքը մշտական կապի մեջ է եղել ՄԽ ռուսաստանցի համանախագահի հետ:
«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները լուրջ վնաս են հասցրել բանակցային գործընթացին: ՄԽ համանախագահների հետ մենք փորձում ենք հաղթահարել Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները` վերահաստատելով 1994թ. համաձայնագրերով նախատեսված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովելով կարգավորումը բնականոն հուն տեղափոխելու համար: Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով խնդրի կարգավորումն այլընտրանք չունի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը`հավելելով, որ միջազգային հանրության կողմից պետք է դատապարտվեն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որպեսզի հետագայում Բաքուն ավելորդ պատրանքներ չունենա` ուժի կիրառմամբ հարցը լուծելու հետ կապված: