|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով խուլիգանություն կատարելու համար մեղադրվող Հայկ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 19-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ ոստիկաններից մեկը քաշքշել է իրեն, հարվածել, իսկ մյուս ոստիկանը ոտքով հարվածներ է հասցրել՝ գցելով գետնին: Ոստիկանների ապօրինի գործողություններից շփոթված, ինքը դիմել է փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության նույն ծառայողների կողմից և տեղափոխվել ոստիկանության բաժին:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: