Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի ընդլայնված նիստ, որին, ռեկտորատի անդամներից բացի, հրավիրված էին ամբիոնի վարիչներ, սեկտորի ղեկավարներ, կենտրոնի տնօրեններ և աշխատակիցներ: Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի առաջարկով` նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգեցին Արցախի սահմանին Ադրբեջանի կատարած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը:
Նիստին քննարկման էր դրված Արցախի Պաշտպանության բանակին աջակցելու օգնություն կազմակերպելու հարցը:
Լսելով Մարուխյանի աջակցության կոչը՝ կապված արցախյան իրադարձությունների հետ, ռեկտորատը որոշեց.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրած՝ «Արցախբանկի» 22300612211100 հաշվեհամարին փոխանցել 8 000 000 ՀՀ դրամ. համապատասխանաբար (ԼՂՀ կառավարությունը վարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, և օգնությունները փոխանցվում են ԼՂՀ ֆինանսների նախարարության «Արցախբանկում» բացած հաշվեհամարին)`
• Երևանի կրթահամալիրից 5 000 000 ՀՀ դրամ,
• Վանաձորի, Գյումրու, Կապանի մասնաճյուղերից՝ 1 000 000-ական ՀՀ դրամ:
Արցախին աջակցելու և օգնելու համար ՀԱՊՀ Կոնվերսբանկի 19300045349102000 հաշվեհամարը վերանվանվեց «Արցախ» անունով, որին այսօրվանից կարող են դրամական փոխանցումներ կատարել ոչ միայն ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրի այլև մասնաճյուղերի աշխատակիցները։
Համալսարանի Կոնվերսբանկի 1930004534910200 հաշվեհամարը վերանվանել «Արցախ» և հավաքագրել համլասարանի, այդ թվում մասնաճյուղերի աշխատակիցների տրամադրած օգնությունները, պարբերաբար դրանք փոխանցելով ԼՂՀ ֆինանսների նախարարության հաշվեհամարին:
2. Ստեղծել Արցախի օգնության և աջակցման շտաբ, որում կընդգրկվեն Պոլիտեխնիկի 14 աշխատակիցներ: Շտաբը պետք է համակարգի և կոորդինացնի աջակցության և օգնության հետ կապված հարցերը և կազմակերպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ազատամարտիկ-աշխատակիցների, պարտադիր զինվորական ծառայություն անցած աշխատակիցների կամավոր զինվորագրումը: