|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԵԱՀԿ Մշտական խորհուրդն այսօր Վիեննայում ԼՂ հարցով հատուկ նիստ կանցկացնի՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ. հայտնում է РИА Новости-ն։
Սպասվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) կտեղեկացնեն խորհրդին իրավիճակի և հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ հետագա քայլերի մասին։
Բացի այդ` օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, այդ թվում` նաև ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Թուրքիայից և Ադրբեջանից, հանդիպումներ և խորհրդակցություններ կունենան։