Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն հայրենի իշխանությունների ներսում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ դեռևս շարունակվում է իշխանական վերնախավում քննարկվել Արսեն Թորոսյանի՝ կրկին նախարար նշանակվելու անակնկալ փաստը: ՔՊ-ականները, գործադիր մարմնի ողջ անդամները ուշքի չեն գալիս, որ Թորոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվեց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը, նրանից դժգոհ լինելով, ազատեց նախարարի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են նաև, որ Արսեն Թորոսյանն ինքն է ՔՊ վարչությունում ինքնառաջադրվել նախարարի պաշտոնում, նրան որևէ մեկը չի առաջարկել, ու քանի որ չի եղել այլ թեկնածու, Փաշինյանը ստիպված գնացել է այդ քայլին:
Նախարար Նարեկ Մկրտչյանը պետք է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեր, իսկ այդ պաշտոնը հնարավոր է երկար թափուր մնար, ինչպես շատ դեպքերում է եղել: Բայց ՔՊ-ականների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ավելի ճիշտ կլիներ՝ «դատարկ» մնար այդ պորտֆելը, քան Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին նշանակեր այդ կարևոր պաշտոնում՝ մեկ գիշերում որոշում կայացնելով:
Կարճ ասած՝ Թորոսյանի նշանակումը դեռևս շարունակում է շոկային որոշում մնալ հենց իշխանության մեծամասնության համար»։