|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Մարտի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում-խորհրդակցություն նախարար Արծվիկ Մինասյանի, նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար կազմերի մասնակցությամբ: Քննարկման առանցքում «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերն էին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ներկայացրել է աշխատանքների ընթացքը: 2016 թվականի աշնանը նախատեսվում է Նյու-Յորքում անցկացնել մասշտաբային միջոցառում, որը կներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը, կցուցադրի մեր երկրի մրցակցային առավելությունները:
Քննարկման ժամանակ նշվել է, որ նման կարգի ներդրումային համաժողովը հնարավորությունների հարթակ կարող է դառնալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առավելագույն ջանքերը ներդնել` ներկայացուցչական մեծ ներուժով Հայաստանը ներկայացնելու համար:
Էկոնոմիկայի նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` համաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքների ամբողջական փաթեթի վերհանման ուղղությամբ: Առաջիկա շաբաթ նախանշվել է նոր հանդիպում` հանձնարարականների կատարողականի ընթացքի վերաբերյալ:
Էկոնոմիկայի նախարարություն