Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 18-ին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային քննարկում-խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկման առանցքում եղել են հայ-իրանական և հայ-ավստրիական տնտեսական կապերի զարգացման նոր հնարավորություններն ու փոխգործակցությունը, այս համատեքստում` ՀՀ նախագահի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ հարցեր:
Ներկայացվել են Իրանի և Ավստրիայի հետ տնտեսական տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, նշվել է ներդրումային քաղաքականության ու արտահանման խթանման կարևորությունը, անդրադարձ է եղել Հայաստանի մշակութային գրավչությանն ու զբոսաշրջության զարգացմանն առնչվող խնդիրներին:
Ծավալված քննարկման ավարտին նախարար Արծվիկ Մինասյանը տվել է հանձնարարականներ:
Առաջիկայում նմանատիպ քննարկում-խորհրդակցություն կկայանա հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերի առնչությամբ: