Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 10-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային քննարկում-խորհրդակցություն է կայացել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների, փոխգործակցության տնտեսական բաղադրիչի մասով մարտի 9-ին Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության հանձնարարականների կատարողականի և քննարկված հիմնախնդիրների ու ծրագրերի վերաբերյալ հարցեր:
Ներկայացվել են հայ-գերմանական տարբեր բնագավառներին, այդ թվում ներդրումային, բանկային համակարգին, ավիացիայի ոլորտում համագործակցությանը և զբոսաշրջության խթանմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է մասնավոր ներդումների մուտքը Հայաստան: Նշվել է, որ գործարար կապերի հաստատման համար նախատեսվում է գերմանացի գործարարների ճանաչողական այցը մեր երկիր` տեղում համագործակցության հնարավոր պայմաններին ծանոթանալու համար: Այս համատեքստում, գործարար ծրագրերի ներկայացման համար կա հայաստանյան մասնավոր հատվածի նախաձեռնողականության խրախուսման անհրաժեշտություն:
-Հայաստանի զարգացման հիմնադրամը պետք է շահագրգիռ լինի ներգրավելու մասնավոր հատվածին` կոնկրետ ծրագրեր ներկայացնելու առումով, - ասել է նախարարը:
Զբոսաշրջության ոլորտում հայ-գերմանական փոխգործակցության խորացման անհրաժեշտության և հնարավոր զարգացումների համատեքստում արձանագրվել է, որ 2015 թվականին Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ է գրանցվել: Կարևորվել է նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը:
Քննարկված հարցերի առնչությամբ խորհրդակցության ավարտին նախարար Արծվիկ Մինասյանը տվել է հանձնարարականներ:
Առաջիկայում նմանատիպ քննարկում-խորհրդակցություններ կկայանան հայ-իրանական, հայ-ավստրիական և հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերի առնչությամբ: