Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի կարծիքով` իշխանություններին սիրելն ինքնին սխալ է: Ըստ նրա` սիրելու համար պետք է լինի ինչ-որ շարժառիթ:
«Ես չեմ կարծում, որ ներկայիս իշխանություններն ունեն իրենց սիրելու շարժառիթ: Մարդկայնորեն սիրելու շարժառիթ կարող են շատերը գտնել: Ես խոսում եմ իշխանական համակարգի մասին: Ամբողջ համակարգի մասին է խոսք, որտեղ բոլոր գործող կուսակցություններն են: Ես շատ ուշադրությումբ եմ հետևում բոլորի քայլերին, տեսակետների փոփոխությանն այս տարիների ընթացքում, և այնքան արագ են բոլորը փոփոխում իրենց գաղափարն ու տեսակը, որ անգամ ուզում ես հարցնել` ինչպե՞ս կարող է մարդն իր տեսակով այդքան փոփոխության ենթարկվել` առանց ճնշման, էլ ուր մնաց` ճնշման արդյունքում: Չի կարելի հավատալ իշխանությանը: Իշխանությունն ի սկզբանե նրա համար է, որ կատարի փոփոխություն, բայց ցանկացած փոփոխություն սթրես է, և սթրեսը չի կարող մարդուն հավատ ներշնչել: Պետք է լինի փոխվստահություն, բայց դա հավատը չէ: Կարող եմ հավատալ Աստծուն, բայց ես չեմ հավատում մարդուն»,- հայտարարել է հաղորդավորուհին՝ հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին: