Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում նշեց, որ եղել են բազմաթիվ դեպքեր, որոնց ընթացքում շատերն են հնարավորություն ունեցել համոզվելու` ընտրատեղամասերում լինում են բազմաթիվ անծանոթ լրագրողներ:
«Կա մտահոգություն: Կարծում եմ, որ բոլորս ենք առիթ ունեցել առնչվելու խնդիրների հետ թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններում: Լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկայանում էին տեղամասային կենտրոններ, լինում էին հսկայական թվով տարբեր կազմակերպություններից դիտորդներ, որոնք իրենց գործառույթներով, քողարկված շահերով չէին տարբերվում վստահված անձանցից»,- ասաց Մուկուչյանը` հավելելով, որ լրատվամիջոցների և դիտորդների թվի սահմանափակման մասին դրույթը լոկ առաջարկ է, որը ենթակա է քննարկման:
«Առաջարկ է ներկայացվել, որպեսզի ակտիվ քննարկում ծավալվի և գտնվի լավագույն լուծումը, որպեսզի տեղամասային կենտրոններում միաժամանակյա հնարավորություն ընձեռվի ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների համար` իրացնելու իրենց իրավունքները և միաժամանակ լինի այնպես, որ դա չխաթարի քվերակության կազմակերպումը»,- ընդգծեց ԿՀԸ նախագահը:
Ըստ նրա` Ընտրական նոր օրենսգիրքը բոլորովին էլ վատը չէ: «Ցանկացած պարագայում երբ մշակվում է յուրաքանչյուր նախագիծ, հաշվի են առնում նաև նախկինում պրակտիկայում առկա խնդիրները, և մշակվում է նոր փաստաթուղթ: Նախագիծը բավականին նոր լուծումներ ու մոտեցումներ է առաջարկում»,- ասաց Մուկուչյանը: