կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-06 19:39
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց երիտասարդականին

Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց երիտասարդականին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև ստուգողական հանդիպումը: Թիմերն անցկացրեցին 3 խաղակես՝ 25-ական րոպեով: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ  2 թիմերի կազմերում էլ խաղում էին բացառապես Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։  

Ազգային հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Զավեն Բադոյանն ու Կամո Հովհաննիսյանը: Երիտասարդներց աչքի ընկավ Ղուկաս Պողոսյանը:

Ազգային հավաքականի կազմն այսպիսին էր:

12. Գոռ Մանուկյան 5.Նորայր Գրիգորյան 3. Վարազդատ Հարոյան 17. Արտակ Եդիգարյան 2. Սերգեյ Ավագիմյան 21. Դավիթ Մանոյան 10. Դավիթ Հակոբյան 11. Տիգրան Բարսեղյան 23. Բենիկ Հովհաննիսյան 8. Զավեն Բադոյան Միհրան Մանասյան

 Գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան

 Երիտասարդական հավաքականը խաղաց այսպիսի կազմով.

1. Անատոլի Այվազով 6. Արմեն Մանուչարյան 4. Արամ Շահնազարյան 16. Ռոբերտ Հակոբյան 2. Սերոբ
Գրիգորյան 3. Գևորգ Խուլոյան 17. Սարգիս Շահինյան 18.Ալիկ Առաքելյան 10. Ղուկաս Պողոսյան 8. Պետրոս Ավետիսյան 5. Հակոբ Հակոբյան 20. Ռազմիկ Հակոբյան

 Գլխավոր մարզիչ՝ Կարեն Բարսեղյան