Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արման Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 19-ին, ժամը 12:00-14:00-ն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Ջրվեժի գերեզմանատանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Կյանքի 87-րդ տարում վախճանվեց ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Քրիստափորի Մանարյանը:
Արման Մանարյանը ծնվել է Իրանի Էրաք քաղաքում, 1929 թվականի դեկտեմբերի 15-ին: 1946 թվականին ներգաղթել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1954 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1962 թվականին՝ Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը:
Դիպլոմային աշխատանքի՝ «Տժվժիկ» ֆիլմի նկարահանմամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում դրվել է խոստումնալից կինոռեժիսորի ստեղծագործական կենսագրության սկիզբը: Արման Մանարյանը ստեղծել է ճշմարտացիությամբ լի, ժամանակի ու ժամանակակցի խնդիրներին անդրադարձող խաղարկային ֆիլմեր՝ «Կարինե» (1967 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Հեղնար աղբյուր» (1971 թ.), «Վերադարձ» (1972 թ.), «Սպիտակ ափեր» (1975 թ.), «Եվս հինգ օր» (1978 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Ընկեր Փանջունի» (1992 թ.):
Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ: Նրա հեղինակմամբ նկարահանվել են նաև «Հայելու հեքիաթը» (1984 թ.), «Տգետը» (1995 թ.) անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Սասնա ծռեր» (2001-2010 թթ.) լիամետրաժ անիմացիոն ֆիլմը:
Շուրջ 12 տարի դասավանդել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:
1975 թվականին Ա. Մանարյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, ինչպես նաև մի շարք հանրապետական ու միջազգային մրցանակների:
Ս. թ. փետրվարի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստը սկսվել է մեծանուն արվեստագետի հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: